ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

Մնացին միայն խոստումներ

Մնացին միայն խոստումներ
22.11.2025 | 14:27

Հայ-իրանական երկաթգծի կառուցման մասին դեռևս 2008 թ․ հոկտեմբերին հայտարարեց նախկին նախագահ Սերժ Սարգսյանը: Խորհրդարանում իր ելույթ-ուղերձով խոստացավ․

«Առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել, առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը: Առաջիկա ամիսների ընթացքում Համահայկական բանկ ու ներդրումային հիմնադրամ է ստեղծվելու, որոնք մեծամասշտաբ ծրագրեր են ֆինանսավորելու: Հարցնում եք` կկարողանա՞նք, պատասխանում եմ, որ կկարողանանք: Հեշտությամբ կկարողանանք, եթե միասին գործենք»:

Ցավոք, ժամանակը ցույց տվեց, որ ո՛չ միայն ատոմակայան կառուցելը, այլև Հայաստանի համար ռազմավարական նշանակության Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը մնացին միայն խոստումներ։ Հայտնի է, որ միակ առարկայական քայլը եղել էր ԱՄԷ–ում գրանցված մի ինչ–որ ներդրումային կազմակերպության հետ պայմանավորվածությունը, որը նախագծի արժեքը գնահատում էր 3,5 մլրդ դոլար։ Հայաստանի տարածքում երկաթուղու ընդհանուր երկարությունը պետք է կազմեր 305 կմ։ Այն պիտի ունենար 19,6 կմ ընդհանուր երկարության, 86 կամուրջ և 102 կմ ընդհանուր երկարության 60 թունել։

Որպես նախագիծ իհարկե բավականին տպավորիչ էր, իր ժամանակի համար՝ մեգանախագիծ, բա՞յց․․․

Այսօր, երբ թվացյալ ապաշրջափակումը Հայաստանի համար ավելի նման է «անակոնդայի պարույրի», առավել քան արդիական է դառնում հայ-իրանական երկաթուղու կառուցման գաղափարը, որպես Հայստանի կոմունիկացիոն և լոգիստիկ համակարգի ինքնավարության հավելյալ հնարավորություն։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1003

Մեկնաբանություններ